• Զեղչի կուպոններ
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Դառնամ գործընկեր
  • Իմ հարցերը
  • Բլոգ
  • Կապ
< Զեղչի կուպոններ

Հրապարակային պայմանագիր ծառայությունների վաճառքի/մատուցման վերաբերյալ

(Ծառայությունների մատուցման պայմանները)

Ստորև ներկայացված պայմանները հանդիսանում են Կուպոն.հայ կայքում կտրոնի գնման հայտ ուղարկած ֆիզիկական և իրավաբանական անձանց` այսուհետ "Բաժանորդ", և Ակցիայի նկարագրությունում նշված անձի, այսուհետ "Վաճառող", ի դեմս "TIKED" ՍՊԸ–ի` այսուհետ "Գործակալ", միջև կնքված ծառայությունների վաճառքի/մատուցման հրապարակային պայմանագրի դրույթներ:

Սույն պայմանները հանդիսանում են նաև հրապարակային պայմանագիր ծառայությունների վաճառքի/մատուցման վերաբերյալ (այսուհետ` "Պայմանագիր"):

Վաճառողը պարտավորվում է սույն պայմաններով սահմանված կարգով ծառայություններ վաճառել/մատուցել ցանկացած Բաժանորդի, որը, համաձայնելով սույն պայմաններին, կիրականացնի պայմանագրում սահմանված գործողությունները, որոնք կհաստատեն վերջինիս ցանկությունը սույն պայմանագիրը կնքելու վերաբերյալ:

 

1. Տերմիններ և սահմանումներ

1.1. Գործակալը Կուպոն.հայ կայքի օպերատորն է, որը հնարավորություն է տալիս իր կայքը օգտագործողներին Վաճառողից իր կայքի միջոցով գնելու կտրոններ:

1.2. Վաճառողը` որպես պայմանագրային կողմ, Գործակալից տարբերվում է նրանով, որ առաջարկում է իր ծառայությունները, կրում է պատասխանատվություն դրանց մատուցման համար և որի անունից ու որի հաշվին Գործակալը վաճառում է կտրոններ:

Վաճառող` Ակցիայի պայմաններ բաժնում նշված իրավաբանական անձ և/կամ անհատ ձեռներեց, ով առաջարկում/մատուցում է ծառայություններ:

1.3. Բաժանորդ` ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ, ով Կուպոն.հայ կայքում կտրոնի գնման հայտ է ուղարկել և օգտվում է կայքի առաջարկած զեղչի կտրոններից:

1.4. Բաժանորդները առցանց վճարային փաստաթղթերը ստանում են էլեկտրոնային ձևով:


1.5. Օպերատորը իրավաբանական անձ է, ով աշխատեցնում է Կուպոն.հայ կայքը:

1.6. Կայք` Գործակալի սեփականություն հանդիսացող Կուպոն.հայ հասցեում տեղադրված կայքը:

1.7. Հրապարակային օֆերտա` Վաճառողի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ Գործակալի կողմից անձանց ուղղված առաջարկություն, որից հետևում է նշված պայմաններով յուրաքանչյուր արձագանքողի հետ պայմանագիր կնքելու Գործակալի կամքը:

Հրապարակային օֆերտան իրենից ներկայացնում է Կուպոն.հայ կայքում անցկացվող Ակցիայի նկարագրությունը:

1.8. Ակցիա` միջոցառում, որն անցկացվում է Վաճառողի կողմից` ուղղված ծառայությունների իրացմանը Բաժանորդներին կտրոնների միջոցով, որոնք գնվում են Գործակալի միջոցով սույն պայմանագրում ներկայացված պայմաններով:

Բաժանորդը համարվում է Ակցիային փաստացի մասնակցած, եթե նրա կողմից գնվել է Կտրոնը, որը իրավունք է տալիս օգտվել Վաճառողի ծառայություններից Հրապարակային օֆերտայի շրջանակներում:

Ակցիայի Պայմանները սահմանվում են Կուպոն.հայ կայքում և հանդիսանում են Հրապարակային օֆերտայի/Պայմանագրի անբաժանելի մասը:

1.9. Կտրոն` Բաժանորդի կողմից Գործակալից գնվող կտրոն, որն ունի թվային կոդ, ինչը թույլ է տալիս նույնականացնել Բաժանորդին և Վաճառողից Ծառայությունների գնման իրավունք է տալիս Ակցիայի անցկացման պայմաններին համաձայն: Կտրոնը հավաստում է Բաժանորդի Վաճառողից Ակցիայում նկարագրված ծառայությունը այն գնով և պայմաններով ստանալու իրավունքը, որոնք նախատեսված են Ակցիայի պայմաններում:

1.10. Ակցիայի անցկացման ժամանակաշրջան` այն ժամանակաշրջանը, որի ընթացքում Գործակալը հնարավորություն է տալիս Բաժանորդներին գնելու Կտրոններ:

1.11. Կտրոնի վավերականության ժամկետ` այն ժամանակաշրջանը, որի ընթացքում Վաճառողը պարտավոր է Կտրոնը ներկայացնող Բաժանորդներին վաճառել ծառայություններ Հրապարակային Օֆերտայում նշված պայմաններով` Ակցիայի անցկացման պայմաններին համաձայն: Կտրոնի վավերականության ժամկետը նշվում է Կայքում:


2. Ծառայությունների պատվիրելը և Պայմանագրի կնքումը

2.1. Ծառայությունների պատվերը ամբողջովին էլեկտրոնային է: Վճարելով՝ Բաժանորդը համաձայնում է սույն Պայմանների հետ:

2.2. Պայմանագիրը կնքելու լրիվ և անպայման համաձայնություն (այսուհետ. Ակցեպտ) համարվում է Կուպոն.հայ կայքում Բաժանորդի կողմից կտրոնի գնման հայտի ուղարկումը և 3.1 կետով նախատեսված վճարման կատարումը:

2.3. Պայմանագրի Ակցեպտը նշանակում է, որ Բաժանորդը համաձայն է սույն առաջարկի բոլոր դրույթների հետ, և հավասարազոր է Պայմանագրի կնքմանը` իր հավելվածներով:

2.4. Բաժանորդի կողմից պայմանագրի կնքման ապացույց է հանդիսանում Վաճառողին կտրոնի վրա տեղադրված հատուկ ծածկագրի տրամադրումը: Պայմանագրի կնքման ցանկացած այլ ապացույց ենթակա չէ Վաճառողի կողմից քննարկման:

2.5. Պայմանագրի առարկան, պայմանները և գործողության ժամկետը սահմանվում են Կուպոն.հայ կայքի համապատասխան բաժիններում (Ակցիայի բաժնում` նկարագրությունը, պայմանները):

2.6. Կուպոն.հայ կայքի ակցիաների բաժնի յուրաքանչյուր ակցիայի համապատասխան բաժինները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը և համարվում են Հրապարակային օֆերտայի անբաժանելի մասը` Հավելվածը: Պայմանագրի Հավելվածում զետեղված բոլոր պայմանները հանդիսանում են Պայմանագրի պայմաններ:

2.7. Պայմանագրի հավելվածը զետեղվում է Կայքի «Պայմանները», «Նկարագրությունը» բաժնում, որը պարունակում է Վաճառողի հետ գործարքի առարկան, պայմանները և գործողության ժամկետը:

2.8. Գործակալի լիազորությունները սահմանափակվում են Վաճառողի անունից և նրա հաշվին ակցիայի առարկայի և պայմանների զետեղմամբ Կայքում, ինչպես նաև Բաժանորդի դրամական միջոցների մուտքագրման միջոցով գործարքի ձևակերպմամբ և/կամ Բաժանորդին Կտրոնների տրամադրմամբ:

Ըստ Պայմանագրի` Իրավունքներն ու Պարտավորությունները առաջանում են անմիջապես Բաժանորդի և Վաճառողի միջև: Պայմանագրի առարկայի և պայմանների հանդեպ բոլոր պահանջները ներկայացվում են Վաճառողին: Գործակալը Վաճառողի կողմից Պայմանագրի կատարման համար պատասխանատվություն չի կրում:

2.9. Բաժանորդը փոխանցում է Պայմանագրի համապատասխան Հավելվածում նշված չափով գումարը Գործակալի հաշվարկային հաշվին Կայքում նշված եղանակներով: Գումարի փոխանցումը կարող է տեղի ունենալ անկանխիկ հաշվարկի միջոցով:

2.10. Գումարի վճարման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Բաժանորդը:

2.11. Բաժանորդի և Վաճառողի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է և Բաժանորդին մատուցվում է Կայքի միջոցով:

2.12. Բաժանորդը համաձայն է, որ Գործակալի կողմից կարող են պահպանվել և մշակվել նրա անձնական տվյալները:

2.13. Բաժանորդը համաձայն է, որ կայքում վճարելուց հետո նրա էլեկտրոնային փոստին Գործակալի կողմից ուղարկվեն նամակներ և հաղորդագրություններ, այդ թվում՝ գովազդային բնույթի: Գործակալը պարտավորվում է չփոխանցել էլ. հասցեն և Բաժանորդի մասին այլ տվյալներ երրորդ անձանց:


3. Գինը և վճարման կարգը

3.1. Կտրոնի գինը ներկայացվում է Կայքի համապատասխան բաժնում: Կտրոնը իրավունք է տալիս Վաճառողի ապրանքից /ծառայությունից օգտվել զեղչով:


3.2. Կտրոնի համար վճարումը կատարվում է կայքում նշված էլեկտրոնային վճարման միջոցներով:

3.3. Ակցիայի չկայացման դեպքում գնված կտրոնի արժեքը վերադարձվում է Բաժանորդին վերջինիս հարմար ցանկացած տարբերակով (բանկային հաշվին, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում և այլ)՝ ազատ տնօրինման:


4. Կտրոնի առաքումը

4.1. Կտրոնի առաքումը Բաժանորդին կատարվում է էլեկտրոնային փոստով: Կտրոնը նաև կարող է ուղարկվել թղթային տեսքով` հաճախորդի հարցումով և նրա կողմից նշված հասցեին: Փոստային առաքման ծախսերը հոգում է Բաժանորդը: Էլեկտրոնային տարբերակով կամ տպված Կտրոնը հանդիսանում է ապացույց Կտրոնով նախատեսված իրավունքների իրականացման համար:


5. Կտրոնի օգտագործման կարգը

5.1. Կտրոնի օգտագործման կարգը և Կտրոնի վավերականության ժամկետը նշված է Կայքում և Կտրոնի վրա:


5.2. Կտրոնի վավերականության ժամկետից հետո Բաժանորդը կորցնում է Կտրոնի հետ կապված բոլոր իրավունքները:

5.3. Կտրոնի վավերականության ժամկետից հետո էլ հնարավոր է կատարել վճարված գումարի հետվերադարձ՝ Վաճառողի մատուցած ծառայություններից դժգոհ մնալու դեպքում՝ ծառայության սկզբից 1 օրվա ընթացքում:

5.4. Կտրոնը փոխանցելի է և չի հանդիսանում անվանական:

5.5. 1 Կտրոնը նախատեսված է տվյալ Ակցիայից մեկ օրում 1 և ավել անգամներ օգտվելու համար: 


5.6. Բաժանորդի կողմից Կտրոնի կորստի կամ կտրոնի ունիկալ թվային կոդի կորստի, վնասման կամ գողության դեպքում Վաճառողը կամ Գործակալը պատասխանատվություն չեն կրում:

5.7. Կտրոնների դիմաց Վաճառողը և Գործակալը որևէ դրամական հատուցման պարտավորություն չեն կրում: Կտրոնը իրավունք է տալիս միայն օգտվել ծառայություններից` նշված կարգով և պայմաններով:

5.8. Կտրոնների մասին տեղեկատվությունը Գործակալը ուղարկում է Վաճառողին նրանց միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կայքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում Բաժանորդը պետք է ակնկալի, որ իր Կտրոնի մասին տեղեկատվությունը Վաճառողին հասանելի կլինի խելամիտ ժամանակաշրջանի ընթացքում, սովորաբար` մինչև 24 ժամ:

5.9. Պատշաճ կերպով կտրոնի ներկայացման դեպքում Վաճառողը պարտավոր է կատարել Ակցիայի պայմաններում և նկարագրությունում նշվածը` Կտրոնի վավերականության ժամկետում:

5.10. Կտրոնը համարվում է պատշաճ կերպով ներկայացրած, եթե ներկայացվել է Գործակալի կողմից ուղարկված էլեկտրոնային կամ տպված Կտրոնը:

5.11. Բաժանորդը պարտավորվում է Կտրոնը օգտագործել համաձայն սույն կանոնների, չփորձել որևէ խարդախության դիմել կամ շրջանցել Գործակալի կամ Վաճառողի շահերը:


6.Կայքի օպերատորի պատասխանատվությունը

6.1. Ծառայությունների/ապրանքների մինչ զեղչը եղած արժեքը Գործակալը ստանում է Վաճառողից և պատասխանատվություն չի կրում դրա ճշտության համար:

6.2. Ակցիային վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է Կայքում տրամադրված է Վաճառողի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են Վաճառողի հետ:

6.3. Ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաճառողը: Գործակալի և Բաժանորդի պայմանագրային հարաբերությունը սկսում է Կտրոնի գնման պատվերներ ընդունելով և ավարտվում է վճարումից հետո դրանք Բաժանորդին ուղարկելով: Ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած դրույթ պայմանագիր է Վաճառողի և Բաժանորդի միջև: Ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած գործողություն, միջադեպ, իրադարձություն կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և Վաճառողի կանոններով, եթե այդպիսիք գոյություն ունեն:

6.4. Ակցիայի չկայացման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է՝ Բաժանորդի դրամական միջոցները վերջինիս հարմար ցանկացած տարբերակով (բանկային քարտ, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում և այլ) վերադարձնելով ազատ տնօրինման:


6.5. Կտրոնը արժեթուղթ չէ:


7.Պատասխանատվության սահմանափակում

7.1. Գործակալը պատասխանատու չէ Վաճառողի կողմից զեղչերի տրամադրման կամ նրա այլ պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Գործակալի Կայքում Ակցիայի անցկացումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ:


7.2. Գործակալը պատասխանատու չէ ծառայությունների օգտագործման հետ կապված որևէ վնասի համար:

Երբ Բաժանորդը Վաճառողի ծառայությունը/ապրանքը զեղչով կսպառի, սակայն արդյունքում կստանա անորակ ծառայություն/ապրանք, ապա Վաճառողը պարտավորվում է վերադարձնել գումարը։ Մենք համագործակցում ենք միայն այդպիսի Վաճառողների հետ։ Այլապես նրան անվերադարձ կհեռացնենք մեր հարթակից։ Ուղղակի այդ մասին մեզ սպառելուց հետո 1 օրվա ընթացքում տեղյակ է պետք պահել։ Ի դեպ, կվերադարձվի նաև կտրոնի վճարը։


7.3. Գործակալը չի կարող երաշխավորել, որ Կայքում տեղ չեն գտնի սխալներ: Այնուամենայնիվ նա կանի հնարավորը՝ սխալներից խուսափելու համար: Ցանկացած դեպքում Գործակալը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:

7.4. Ցանկացած դեպքում Գործակալը պատասխանատվություն է կրում առավելագույնը Պայմանագրով նախատեսված իրեն հասանելիք հատուցման չափով:


8. Բողոքներ

8.1. Եթե Կտրոնը, որը Բաժանորդը կստանա վճարման դիմաց, կպարունակի այլ պայմաններ, քան նշված են Հրապարակային օֆերտայում, ապա նա իրավունք ունի պահանջել Կտրոն Օֆերտային բավարարող պայմաններով: Հաճախորդը պետք է այդ մասին գրավոր կերպով տեղեկացնի kupon@yerevan.trade հասցեով՝ գնումից հետո 1 օրվա ընթացքում:

8.2. Գործակալը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել խնդիրը: Եթե այն չի վերանում, Բաժանորդը գործարքից դուրս գալու և իր գումարը հետ պահանջելու իրավունք ունի:


9. Գործարքից դուրս գալը

9.1. Այն դեպքում, եթե Վաճառողը չի մատուցում Ակցիայում նկարագրված ծառայությունները կամ մատուցում է որակի էական վատթարացումով, Բաժանորդը գործարքից դուրս գալու իրավունք ունի: Նման դեպքերում Բաժանորդը պետք է տեղյակ պահի Գործակալին իր բողոքների մասին kupon@yerevan.trade հասցեով՝ Վաճառողի ծառայությունը/ապրանքը սպառելուց հետո 1 օրվա ընթացքում:


10. Գաղտնիություն

10.1. Գործակալը իրավունք ունի Բաժանորդից հարցում անելու (այդ թվում` կայքի միջոցով), որոշակի անձնական տեղեկատվություն` մարքեթինգային և այլ նպատակներով: Այդ դեպքերում Գործակալը պարտավորվում է գաղտնի պահել այդ տվյալները և դրանք մշակել կիրառելի օրենսդրությանը համաձայն:


10.2. Բաժանորդը նման տեղեկատվությունը տրամադրում է կամավոր: Գործակալը պարտավորվում է Բաժանորդի պահանջով վերացնել իր մոտ պահվող ցանկացած տեղեկատվություն վերջինիս մասին:

10.3. Մանրամասն՝ Գաղտնիության քաղաքականությունում


11. Եզրափակիչ դրույթներ

11.1. Սույն պայմանները ուժի մեջ են մտնում Կուպոն.հայ կայքում հրապարակման օրից, եթե կողմերի միջև այլ բան նախատեսված չէ գրավոր պայմանագրով:

11.2. Սույն պայմանները կարող են միակողմանի փոփոխվել Գործակալի հայեցողությամբ:


11.3. Սույն Օֆերտայի որևէ դրույթ անվավեր կամ առ ոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:

11.4. Կողմերի միջև սույն Օֆերտայի կատարման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ բոլոր վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.5. Սույն Օֆերտան կնքվում է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել (այդ թվում նաև Հավելվածները) այլ լեզուներով, սակայն հայերենի և այլ տարբերակների միջև հակասության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:





Գործակալ` "TIKED" ՍՊԸ
Երևան, Ազատության պողոտա 24/19
Հեռ. 098025598





< Զեղչի կուպոններ