Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է կտրոնը:
Կտրոնը հավաստագիր է, ըստ որի Դուք կարող եք ստանալ զեղչեր համապատասխան վայրում՝ ներկայացնելով այն:
Կտրոն գնելու համար պարտադիր է՞ կայքում գրանցվելը:
Ո՛չ: Մեր հարթակում չկա գրանցում զեղչի կտրոն գնելու համար։
Ես չեմ ուզում, որ ինձ զանգեն:
Չկա հեռախոսահամարի ներմուծման պահանջ, ինչ-որ ակտիվացում SMS-ի միջոցով:
Ի՞նչ նպատակներով եք օգտագործելու իմ էլ. փոստի հասցեն:
Էլ. հասցեին կստանաք զեղչի կտրոնը և վճարման տվյալները:
Ապահով ե՞ն արդյոք իմ վճարումները:
Ապահով են:
Բանկային քարտերի և վճարումների վերաբերյալ բոլոր տվյալների փոխանցումը պաշտպանված է TSL սերտիֆիկատի միջոցով, իսկ բոլոր կրիտիկական տվյալները, համաձայն միջազգային վճարային համակարգերի կանոնների, չեն պահվում մեր սերվերների վրա։
Ինչպե՞ս իմանալ վճարման գանձման մասին:
Եթե վճարումը հաջողությամբ իրականացվել է, ապա էլ. փոստով կստանաք վճարման տվյալները (և զեղչի կոդը):
Ես վճարել եմ, սպասել եմ 1-2 րոպե, բայց չեմ ստացել կտրոնը: Ի՞նչ անել:
Ստուգեք նաև SPAM բաժինը:
Ցանկացած անորոշ իրավիճակում զանգեք մեզ 098025598 հեռախոսահամարով:
Ի՞նչ անել գնումից հետո: Ինչպե՞ս օգտագործեմ կտրոնը:
Տպեք կտրոնը կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացրեք/ուղարկեք ակցիայի կազմակերպչին. ներկայացրեք կտրոնի թվային կոդը, և նա կհաստատի զեղչը:
Կարող ե՞մ կտրոնը մեկից ավել անգամ օգտագործել:
Այո, կարող եք: Մեր հարթակում մեկ կտրոնը կարող է օգտագործվել բազմաթիվ անգամներ տվյալ ակցիայից օգտվելու համար:
Կարող ե՞մ նվիրել ինձ համար գնած կտրոնը:
Այո, կարող եք: Կտրոնն անվանական չէ:
Կարող ե՞մ արդյոք գնումը կատարելուց հետո հրաժարվել առաջարկից: Կարող ե՞մ վերադարձնել կտրոնը:
Ցավոք, ոչ: Եթե ինչ-ինչ պատճառներով կտրոնն անձամբ չեք կարող օգտագործել՝ փոխանցեք ընկերներին. կտրոնն անվանական չէ:
Ի՞նչ ժամանակահատվածում է հնարավոր օգտվել զեղչից:
Վավերականության ժամկետը նշվում է ակցիայի էջում:
Ի՞նչ տեղի կունենա, եթե ակցիան չկայանա:
Ակցիայի չկայացման դեպքում Հայաստանում այս պահին գործող բոլոր կուպոնային կայքերում հաճախորդի դրամական միջոցները վերադարձվում են կայքում նրա հաշվեկշռին՝ հետագայում միայն կտրոն գնելու հնարավորությամբ:
Մեր կայքում հաճախորդը չունի անձնական տարածք (աքաունթ) ստեղծելու պարտավորություն (հնարավորություն): ՈՒստի կայքում չկա հաճախորդի հաշվեկշիռ: Ակցիայի չկայացման դեպքում հաճախորդի դրամական միջոցները վերադարձնում ենք վերջինիս հարմար ցանկացած տարբերակով (բանկային քարտ, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում և այլ)՝ ազատ տնօրինման:
Ի՞նչ անել, եթե կտրոնը չեն ընդունել:
Եթե Ձեր կտրոնը չեն ընդունել, դիմեք մեզ kupon@yerevan.trade էլ. հասցեով: Կքննարկենք Ձեր բողոքը և կփորձենք լուծել խնդիրը:
Ցանկացած անորոշ իրավիճակում զանգեք մեզ 098025598 հեռախոսահամարով:
Ինչո՞վ ենք մենք տարբերվում և ինչու՞ օգտվել հենց մեր առաջարկներից