Ներդրումը միշտ ռիսկ է: Այն ուղիղ համեմատական է արժեթղթերի հավանական եկամտաբերությանը. որքան շատ կարող եք աշխատել, այնքան էլ մեծ է կորցնելու ռիսկը:
Ներդրողին ուղեկցող հիմնական ռիսկերը երեքն են.
Շուկայական ռիսկ. արժեթղթի գինը կարող է և՛ աճել և՛ նվազել: Գինը ենթարկվում է պահանջարկի և առաջարկի շուկայական օրենքին:
Օրինակ, եթե ընկերությունը գտել է նավթի, գազի կամ ոսկու նոր հանքավայր, ապա, հավանաբար, նրա արժեթղթերը կաճեն: Իսկ եթե, օրինակ, ֆինանսական ընկերության արտոնագիրն են դադարեցրել, ապա նրա արժեթղթերի գինը կտրուկ կնվազի:
Լիկվիդության ռիսկ. արժեթուղթը, որը գնել եք, հետո, հնարավոր է, դժվար լինի վաճառել կամ ոչ-ոք էլ չցանկանա գնել, կամ կվաճառեք մեծ դիսկոնտով՝ գերցածր գնով:
Մեծ և հուսալի ընկերության արժեթուղթը կկարողանաք վաճառել հաշված րոպեների ընթացքում, իսկ քիչ հայտնի ընկերության արժեթուղթը գնողների հերթ դժվար թե գոյանա:
Կրեդիտային ռիսկ. երբ էմիտենտ ընկերությունը հնարավոր է սնանկանա: Այդ դեպքում ձեր արժեթղթերը կտրուկ կարժեզրկվեն:
Սնանկության ընթացակարգի ավարտից հետո ընկերության գույքից մասնաբաժին ստանալու հնարավորություն ունեք:
Սույն հոդվածը ներդրման ուղեցույց չի հանդիսանում. ունի ճանաչողական բնույթ:
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: