Կարելի է գնել արժեթղթերի փաթեթ՝ ընկերության կառավարմանը մասնակցելու համար: Բայց հաճախ դրանք գնում են, որպեսզի ստանան եկամուտ:
Եկամուտը գոյանում է.
- Շահութաբաժինների (դիվիդենդ) հաշվին։
Եթե տարվա արդյունքներով ընկերությունը շահույթ է ստացել, և ընդհանուր ժողովը որոշել է այն բաշխել բաժնետերերի միջև, ապա կստանաք շահութաբաժին ձեր յուրաքանչյուր արժեթղթի համար։
Սակայն չկա փող ստանալու ոչ մի երաշխիք: Եթե ընկերությունը աշխատել է «մինուսով» կամ ժողովը որոշել է չբաշխել շահույթը բաժնետերերին, ապա շահութաբաժին չեք ստանա։ Դա ռիսկ է, որը միշտ ուղեկցում է ներդրումներին։
- Արժեթղթերի արժեքի բարձրացման հաշվին:
Գնում եք արժեթղթեր և սպասում, որ ապագայում դրանց գինը կաճի։ Եթե վաճառեք, ապա կստանաք եկամուտ՝ ձեր գնած գնի և վաճառած գնի միջև տարբերությունը։
Չմոռանաք, որ դեռ պետք է վճարեք ավանդապահի (դեպոզիտարիում) և մատենավարի (ռեգիստրատոր) ծառայությունների համար, բրոքերի տոկոսը, շահութահարկ վաճառքից։
Կարող եք եկամուտ չստանալ, այլ հակառակը՝ գումար կորցնել։ Օրինակ, եթե արժեթղթերը էժանանան։
Արժեթղթերի շուկայում երաշխիքներ չկան և չեն էլ կարող լինել, իսկ ռիսկ միշտ կա։
Սույն հոդվածը ներդրման ուղեցույց չի հանդիսանում. ունի ճանաչողական բնույթ:
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: