Երբ աշխատում և ստանում եք աշխատավարձ, ապա դա ակտիվ եկամուտն է:
Եթե որևէ պատճառով կորցնեք ձեր աշխատատեղը, օրինակ՝ կրճատման, հիվանդության կամ ղեկավարության հետ լեզու չգտնելու հետևանքով, ապա վճարումները կդադարեցվեն։
Պասիվ եկամուտը այն գումարներն են, որոնք կանոնավոր գալիս են՝ անկախ ձեր տարիքից, առողջությունից և աշխատունակությունից: Եկամուտ, որը գալիս է անկախ նրանից, թե այսօր որևէ բան անում եք, թե ոչ։
Դրա համար հարկավոր են սկզբնական ներդրումներ, որոնք լինում են երկու տեսակի. ֆինանսական և աշխատանքային: Առաջին դեպքում ներդրվում են գումարներ, իսկ երկրորդի դեպքում՝ ժամանակ և ուժ։
Գոյություն ունեն պասիվ եկամտի մի շարք տեսակներ, որոնք ապահովում են ֆինանսների մշտական մուտք՝ առանց ձեր ակտիվ մասնակցության։
Մեր կայքում ներկայացնում ենք պասիվ եկամտի միայն ներդրումային ուղղությունները: Ներդրումային պասիվ եկամտի աղբյուրներից են.
- բանկային ավանդներ,
- արժեթղթեր,
- պարտատոմսեր,
- թանկարժեք մետաղներ,
- բնակելի անշարժ գույք,
- կոմերցիոն անշարժ գույք,
- ներդրումային հարթակներ։
Սույն հոդվածը ներդրման ուղեցույց չի հանդիսանում. ունի ճանաչողական բնույթ:
*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: